ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1970 -1980 թթ. Երևանի թիվ 38 Վ. Բելինսկու անվան միջնակարգ դպրոց
1980 -1986 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բուժական ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՆՔ
1986 թ. աշխատել է Շտապ օգնության քաղաքային կլինիկական հիվանդանոցում:
1987 թ. աշխատել է որպես Ախուրյանի ԿՇՀ շտապ և անհապաղ օգնության բաժանմունքի վարիչ:
1988 -1991 թթ. աշխատել է Շտապ օգնության կայանում`Լենինականի երկրաշարժի գոտում:
1991-1993 թթ. անցել է կլինիկական օրդինատուրա վիրաբուժության գծով ԽՍՀՄ ԲԳԱ ՎՀԿ երևանյան մասնաճյուղում:
1994 թ. աշխատել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում ՝ որպես բժիշկ-վիրաբույժ:
1997 թ-ից առ այսօր հանդիսանում է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ:
2015թ մայիս - 2018թթ. աշխատել է որպես «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն:
2020թ հունիսի 22-ից առ այսօր «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի զարգացման գծով տնօրեն:
Վերապատրաստումներ
1995 թ. վերապատրաստվել է «Լապարասկոպիկ վիրաբուժության ծրագրով» ԱՄՆ-ում` Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում`հանդիսանալով Հայաստանում լապարասկոպիկ վիրաբուժության հիմնադիրներից մեկը:
1997 թ. վերապատրաստում է անցել Փարիզի Մոնդորի կլինիկայում:
2001 թ. ստաժավորում է անցել Փարիզի Անրի Վերնե կլինիկայում:
2003 թ. վերապատրաստվել է Գերմանիայում`Համբուրգի բժշկական կենտրոնում:
Լրացուցիչ տեղեկություն
Կատարել է ավելի քան 6000 վիրահատություն: Լապարասկոպիկ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի, ինչպես նաև վիրաբույժ-էնդոսկոպիստների ասոցիացիայի անդամ է:
Մասնակցել է ավելի քան 30 միջազգային սիմպոզիումների:
45 գիտական աշխատանքների և 13 միջազգային գիտական զեկույցների հեղինակ է
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած, ունի 2 դուստր
.png)